Jump to content

Մունգո ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մունգո ազգային պարկ
Mungo National Park
Տեսակազգային պարկ
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքՆոր Հարավային Ուելս[1] և Balranald Shire?[1][1]
Հիմնվել է1979 և 2012[2]
Մակերես27 847 կմ² և 1226,96796875 կմ²[2]
ԲԾՄ84 մետր
Մունգո ազգային պարկը գտնվում է Ավստրալիաում
Մունգո ազգային պարկ

Մունգո ազգային պարկ (անգլ.՝ Mungo National Park), պահպանված ազգային պարկ, որը տեղակայված է Նոր Հարավային Ուելսի հարավարևմտյան մասում, Ավստրալիայի արևելքում։ Պարկն ընդգրկում է 110967 հա տարածք, գտնվում է Սիդնեյ քաղաքից մոտավորապես 875 կմ կիլոմետր հեռավորության վրա՝ Բալրանալդ կոմսությունում։ Մունգո ազգային պարկը մուտի-մուտի, նիամպար և բարկինջի բնիկ ազգերի ավանդական հանդիպման վայրն է։ Մարդիկ այլևս չեն կարողանում բարձրանալ տեղի ավազաթմբերը, քանի որ ավելի խիստ կանոններ են սահմանվել։

Ազգային պարկը Վիլլանդրա լճերի տարածաշրջանի մի մասն է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Ընդգրկում է 2400 քառ. կմ տարածք, որում ներառված են 17 չոր լճեր։ Այդ բոլորը լճերը չեն կրում Մունգո անվանումը, սակայն բոլորն էլ համարվում են Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Մունգոյով հոսող գետը համարվում է սուրբ վայր։ Ազգային պարկը Պունկարիեի հարավ-արևելքից գտնվում է 75 կմ հեռավորության վրա, Միլդուրայի հյուսիս-արևելքից 110 կմ հեռավորության, իսկ Իվանհոյի հարավ-արևելքից մոտավորապես 145 կմ հեռավորության վրա։

Առանձնահատկություններ և տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունգո ազգային պարկի գլխավոր առանձնահատկությունը Մունգո լիճն է, որը հնագույն չոր լճերից երկրորդ խոշորագույնն է։ Մունգո ազգային պարկը հայտնի է հնագիտական գտածոներով։ Մունգո Մանի մնացորդները Ավստրալիայում հայտնաբերված մարդու ամենահին մնացորդներն են։ Պարկում հայտնաբերվել է նաև Մունգո տիկնոջ ծիսակարգային դիակիզված մնացորդ, որը կրկին ամենահինն է Ավստրալիայում։ Նրանք երկուսն էլ թաղված էին Մունգո լճի ափին, «Չինական պատի» տակ՝ լճի հարավարևելյան եզրին։

Պարկում կա զբոսաշրջային կենտրոն, որտեղից կարելի է ձեռք բերել լրացուցիչ տեղեկություններ և քարտեզ[3]։ Այն տեղակայված է պարկի մուտքի մոտ։

Մունգո ազգային պարկը ձեռք է բերվել Ազգային պահուստային համակարգի համար 1979 թվականին Ազգային պարկերի և վայրի բնության հիմնադրամի կողմից։ Այս կազմակերպությունը տրամադրել է 101000 դոլար, որն անհրաժեշտ էր գույքի ձեռքբերման համար։ Հիմնադրամը նաև ֆինանսավորել է 1979-1983 թվականների հնագիտական պեղումները։ Դիկ Սմիթի կողմից նվիրաբերած միջոցներով հիմնադրամը 1983 թվականին հիմնեց Մունգոյի այցելուների կենտրոնն ու լաբորատորիան։ BHP Billiton-ի հետագա հովանավորությամբ հիմնադրամը 1990 թվականին իրականացրեց Մունգո ազգային պարկի 60 կմ-ոց ճանապարհի կառուցումը։ 2010 թվականի դրությամբ հիմնադրամը կազմակերպել է մի նախագիծ, ըստ որի պետք է ստեղծվի Մունգոյի նոր կենտրոն՝ կրթության և հետազոտությունների համար։ Ավստրալիացի ճարտարապետ Գլենն Մյորկատը և Վենդի Լյուինը պետք է նախագծեն շենքի կառուցումը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Geographical Names Register
  2. 2,0 2,1 https://www.protectedplanet.net/2608
  3. Mungo National Park Visitor Guide, NSW NPWS, n.d.
  4. «Involvement of the Foundation for National Parks & Wildlife at Mungo National Park». Foundation for National Parks and Wildlife. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մունգո ազգային պարկ» հոդվածին։